Շվեյցարական Ալպերի ամենաբարձր կետի՝ Մատերհորն լեռան վրա է գտնվում աշխարհի «ամենաէքստրեմալ» տնակը՝ Սլովայ Հաթը։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, տնակը պատկանում է Շվեյցարիայի ալպիական ակումբին, որի անդամ լեռնագնացներն այն օգտագործում են միայն ծայրահեղ իրավիճակներում՝ հանգստանալու կամ գիշերելու համար։ Պատճառն այն է, որ տնակի մոտ հասնելը շատ դժվար է անգամ ամենահմուտ լեռնագնացների համար։
Սլովայ Հաթը կառուցվել է 1915թ., իսկ շինարարության համար անհրաժեշտ բոլոր նյութերը բերվել են կենդանիների օգնությամբ։ Տնակը կանգնեցնելու համար պահանջվել է 5 օր։







