Հասարակություն 

Աղջկան սպանել են՝ Facebook-ում էջ բացելու համար. Daily Mail

Սիրիայի Ռաքքա քաղաքում արմատականները քարկոծել են Ֆաթում ալ Յասեմ անունով մի աղջկա՝ միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել է Facebook սոցցանցում իր անձնական էջը բացել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, արմատականների կարծիքով՝ աղջկա կողմից դա ոչ բարոյական քայլ է եղել, ինչի համար նա դատապարտվել է դաժան մահապատժի։

 

Պարբերականը մանրամասնում է, որ աղջկա դատավճիռը կայացրել են «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» (ISIS) ընդդիմադիր խմբավորման անդամները, ովքեր առաջնորդվում են շարիաթի կանոններով։

Նույն շարքից