Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Թուրքիայի կողմից ներկա է գտնվել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալի Ռզա Ալաբոյունը և հետախուզության պետ Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է Սերգեյ Լավրովը:
Էրդողանն ու Պուտինը վճռել են Թուրքիայի և Ռուսաստանի բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը գումարել դեկտեմբերի 15-ին: