Հասարակություն 

Լոնդոնում այսօր կկայանա BRIT Awards երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը

Լոնդոնում այսօր կկայանա BRIT Awards երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը: Ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա O2 համալիրում: Անվանակարգերի թվով առաջատարներ են Bastile այլընտրանքային ռոք խումբը և Disclosure էլեկտրոնային դուետը՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես հայտնել են ամենամյա մրցույթի կազմակերպիչները, 2 համույթները մրցանակի են առաջադրվել 4 անվանակարգերում՝ «Լավագույն բրիտանական սինգլ», «Լավագույն բրիտանական ալբոմ», «Լավագույն բրիտանական խումբ», ինչպես նաև «Լավագույն նոր կատարող»:

«Լավագույն միջազգային կին կատարող» անվանակարգում ներկայացված են Լեդի Գագան, Քեթի Փերին, Լորդն ու Ժանել Մոնեն: Իր հերթին, Բրունո Մարսը, Դրեյկը, Էմինեմը, Ջոն Գրանտն ու Ջասթին Թիմբերլեյքը հավակնում են «Լավագույն միջազգային կատարող» մրցանակին:

Arcade Fire, Haim, Kings Of Leon, Daft Punk և Macklemore & Ryan Lewis դուետը կպայքարեն «Լավագույն արտասահմանյան խումբ» անվանակարգում հաղթանակի համար: 

BRIT Awards-ը շնորհվում է 1977-ից:

Նույն շարքից