Փարիզում Պաբլո Պիկասոյի թանգարանը 5 տարվա դադարից հետո կրկին իր դռները կբացի այցելուների առաջ։ Այստեղ ներկայացված է իսպանացի նկարչի աշխատանքների աշխարհում ամենամեծ հավաքածուն, գրում է buro247.ru-ն։
Տնօրեն Էնն Բալդասարիի խոսքով՝ թանգարանը մտադիր են բացել հունիսին։ Վերանորոգման ընթացքում գրեթե կրկնակի՝ մինչև 3.800 քմ, ընդլայնվել է ցուցասրահը։ Այժմ թանգարան կարող է այցելել միաժամանակ 650 մարդ՝ նախկին 380-ի փոխարեն։
Փարիզում Պիկասոյի թանգարանը սկսել է գործել 1985-ից։ Այժմ նրա հավաքածուում կա մոտ 5.000 կտավ, քանդակ, գրաֆիկական և այլ աշխատանքներ։