«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
-ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 11.00-18.00 Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Վերին Ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի եւ Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների,
-ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 23.00-ից մինչեւ նոյեմբերի 17-ը ժամը 23.00-ն Արարատի մարզի՝ Արգավանդ եւ Գեղանիստ համայնքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: