ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի փորձերը՝ տապալել փետրվարի 20-ին համալսարանի տարածքում «ԴԵՄ ԵՄ» թիմի կազմակերպած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ իրազեկման ակցիան, ձախողվեցին, եւ ակցիան կայացավ ։
Նախօրեին համալսարանի Ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի եւ Ուսանողական խորհրդի անունից տարածվել էր համատեղ հայտարարություն, որով «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը կոչ էին անում ձեռնպահ մնալ ՀՊՃՀ տարածքում նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից եւ չխաթարել ուսումնական գործընթացը:
Այսօր էլ մինչեւ ակցիայի սկսվելը ռեկտոր Արա Ավետիսյանը մոտենում էր բակում խումբ-խումբ կանգնած ուսանողներին, հետաքրքրվում, թե ինչ դաս է, ով է դասախոսը եւ հրահանգում գնալ լսարաններ։
Երբ համալսարանի տարածք են եկել «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ռեկտորը մոտեցել է նրանց, հորդորել, որ ակցիա չանեն, քանի որ դա «անբարեխիղճ վերաբեմունք է ուսանողների նկատմամբ»։
Չնայած նախաձեռնությունը ընտրել էր հենց մեծ 12։30-ին սկսվող մեծ դասամիջոցը՝ դասապրոցեսին չխանգարելու համար, ռեկտորը զգուշացրեց, որ կողքի վարժարանում այդ պահին դաս է ընթանում, եւ հույս հայտնեց, որ ակցիայի մասնակիցներն այնքան բարեխիղճ կգտնվեն, որ 12։45-ին կավարտեն ակցիան, որպեսզի ուսանողները վերադառնան լսարաններ։
Թեեւ նա կոչ էր արել դրոշներ չպարզել եւ բարձրախոսով չխոսել, «ԴԵՄ եմ»-ի մասնակիցները ելույթ ունեցան բարձրախոսով, եւ համալսարանի բակում հավաքված մի քանի հարյուր ուսանողներին կոչ արեցին պայքարել իրենց ապագա աշխատավարձերի կրճատման դեմ։
«Դուք այս երկրի ապագան եք, ինքներդ պետք է այնպիսի երկիր կերտեք, որ վաղը դուք եւ ձեր երեխաներն արժանապատից ապրեք»,- հայտարարեց Տիգրան Գրիգորյանը։
Համալսարանի բակում հավաքված ուսանողներն ու դասախոսները ծափահարություններով էին արձագանքում ելույթներին, եւ վանկարկում էին՝ «դեմ եմ»։
Ռեկտորին մնում էր միայն համակերպվել բակում կանգնած հետեւել ակցիային։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ թեւ ինքը դասախոսների աշխատավարձերից 5% պահումներն արել է, բայց հավելավճարներ է տվել։
Ուղիղ 12։45-ին «ԴԵՄ ԵՄ»-ն ավարտեց իր ակցիան, եւ ուսանողները վերադարձան դասական պրոցեսին։