Հասարակություն 

Կկառուցեն Լատինական Ամերիկայի ամենաերկար կախովի կամուրջը

Չիլիում կկառուցեն Լատինական Ամերիկայի ամենաերկար կախովի կամուրջը, որը կկապի Խաղաղ օվկաինոսում գտնվող Չիլոէ կղզին մայրցամաքի հետ: Այս մասին հաղորդել է հանրային աշխատանքների նախարար Լորետո Սիլվան:

Ըստ նրա՝ կամուրջի երկարությունը կկազմի 2750 մետր, այն կունենա մոտ 200 մետր բարձրությամբ երեք հիմք: Նախագծի ֆինանսավորումը, որը կարժենա մոտ 680 մլն դոլար, իր վրա կվերցնի միջազգային կոնսորցիումը, որի կազմում են բրազիլական OAS,  հարավկորեական Hyundai, ֆրանսիական Systra  եւ նորվեգական Aas-Jakobsen ընկերությունները: Կամուրջի շինարարությւոնը պետք է ավարտվի 2020թ, հաղրոդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նույն շարքից