Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Փարիզում ու Բեյրութում ահաբեկչության զոհերի հիշատակը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին,  ԱԺ հերթական քառօրյա նիստի օրակարգին անցնելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ Փարիզում և Բեյրութում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել են ավելի քան 100 մարդ:

«Մենք խստորեն դատապարտում ենք նման գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: ՀՀ ԱԺ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով Ֆրանսիայի ու Լիբանանի մեր գործընկերներին, Ֆրանսիայի ու Լիբանանի բարեկամ ժողովուրդներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Նույն շարքից