Հասարակություն 

Սիրիացի փախստականների թիվը մինչև տարեվերջ կարող է 4 մլն-ի հասնել. ՄԱԿ

Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում կարող է աճել՝ մինչև տարեվերջ հասնելով 4 մլն մարդու։
 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նման կանխատեսումով է հանդես եկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիու Գուտերեշը։

 

«Մինչև 2014թ.-ի վերջ 4 մլն սիրիացի կարող է փախստական դառնալ։ Ի լրումն նրանց՝ Սիրիայում այժմ մոտ 6 մլն ներքին տեղահանված կա, և բնակչության կեսից ավելին հումանիտար օգնության կարիք ունի»,-ասել է նա։

 

Հանձնակատարի խոսքով՝ ներկայում երկրից դուրս է եկել 2.5 մլն մարդ։ Նրանց մեծ մասն ապաստան է ստացել հարևան Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի տարածքներում և դժվարին տնտեսական իրադրություն ստեղծել այդ երկրներում։

 

Որպես օրինակ՝ նա նշել է 4 միլիոնանոց Լիբանանը, որտեղ ավելի քան 1 մլն սիրիացի կա։

Նույն շարքից