Հայաստան Քաղաքական 

Ուսուցիչներին կասենք բառարանից «այո» բառը հանեն ու թողնեն միայն «ոչ»-ը. Գ. Սահակյանը՝ Լ. Զուրաբյանին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ժամանակ Լևոն Զուրաբյանը, դիմելով խորհրդարանի նախագահին, հարցրեց, թե ինչու Ազգային ժողովը բացատրություն չի պահանջում Արմեն Աշոտյանից՝ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքի վերաբերյալ:

ԱԺ նախագահն ի պատասխան ասաց, որ հարցը օրակարգին չի վերաբերում.«Ճիշտն ասած, քանի որ Ձեզ խոստացել եմ, որ չեմ անջատելու խոսափողը, թողեցի խոսեք, բայց այս հարցը օրակարգի հետ կապ չունի»:

Գ. Սահակյանը հիշեց 1997 թվականը, ասելով, թե այդ ժամանակ նման դեպքեր եղել են: «Այո՛, այդպիսի բաներ եղել են, բայց եթե կրկնվում են, պետք է ստուգել՝ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ»,– ասաց նա:

Ապա Լևոն Զուրաբյանը կրկին պնդեց, որ Արմեն Աշոտյանը, լինելով ԿԳ նախարար, ճնշումներ է գործադրում ուսուցիչների, աշակերտների վրա՝ սահամանդրությանը «այո» ասելու հարցում, ինչը քրեական պատասխանատվության հարց է:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, թե դպրոցները Արմեն Աշոտյանի անմիջական վերահսկողության տակ չեն:

«Պիտի իմանաք, որ ղեկավարման պրոցեսում, հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես ղեկավարում է Աշոտյանը, այլ՝ դպրոցի տնօրենները, մարզպետները: Որևէ փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչը անձնազոհ ձևով գնում է խախտումների: Դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը պետք է խախտվի: Եթե ուսուցիչը մտածում է, որ պիտի «այո» ասի, ուրեմն դա խախտո՞ւմ է: Լավ, ուսուցիչներին կասենք, որ սրանից հետո բառարանից «այո» բառը հանեն, կթողեն միայն «ոչ»-ը»,- ասաց ԱԺ նախագահը:

Նույն շարքից