Հասարակություն 

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաստատել է 35 հոգու մահը

Կիևում բախումների սկզբից ի վեր 35 մարդ է զոհվել, նրանցից 9-ը՝ առողջապահական հաստատություններում, հաղորդվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

Նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ քաղաքի կենտրոնում սրված բախումների վայրից փետրվարի 20-ի 06:00-ից մինչև 12:00-ը բուժօգնության համար շտապօգնության բրիգադներին է դիմել 60 մարդ, նրանցից 5-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, մյուսներին օգնություն է ցուցաբերվում անմիջապես տեղում: Այդ ընթացքում մահացել է 7 մարդ, որոնցից երկուսը՝ ՆԳՆ աշխատակիցներ:

 

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ միայն «Ուկրաինա» հյուրանոց, որը գտնվում է Կիևի Անկախության մայդանի մոտ, ակտիվիստները 13 դիակ են տարել:

Նույն շարքից