Հասարակություն 

Նելսոն Մանդելայի արձանը կհամալրի Հռոմի մոմե արձանների հավաքածուն

Հռոմի մոմե արձանների թանգարանը, որի հավաքածուն իր մեծությամբ 3-րդն է Եվրոպայում, շուտով կհամալրվի Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի արձանով։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, թանգարանի մասնագետներն առավել ուշադրություն են դարձնում արձանի աչքերին, որպեսզի դրանք արտացոլեն հերոսի բնավորությունը։ Միջինը նման արձանն արժե 15.000-20.000 եվրո։

 

Հռոմի մոմե արձանների թանգարանը հիմնադրվել է մոտ 50 տարի առաջ՝ իտալացի Ֆերդինանդո Կանինիի կողմից։ Թանգարանն այսօր ղեկավարում է նրա թոռը։ Ներկայում այնտեղ ցուցադրվում է 77 արձան։

Նույն շարքից