Հասարակություն 

Ամենախոշոր ուղղահայաց այգին կկառուցվի Շրի Լանկայում

Շրի Լանկայի վարչական մայրաքաղաք Շրի Ջայավարդենեպուրա Կոտեում 2016-ին կհայտնվի աշխարհում ամենախոշոր ուղղահայաց այգին, որի դերում հանդես կգա Clearpoint Residencies բնակարանային համալիրը, գրում է Вести-ն։

 

Շենքը կհամապատասխանեցվի բոլոր էկոլոգիական պահանջներին. էլեկտրաէներգիայի համար պատասխանատու կլինեն արևային մարտկոցները, ջրի համար՝ կեղտաջրերի վերամշակման համակարգը, իսկ մաքուր օդը կապահովեն անվերջանալի այգիները և անմիջապես պատերի վրա աճող թմբերը։

 

Շինարարությունը սկսվել է 2013-ին և կավարտվի 2 տարի անց։ Դեռևս հայտնի է, որ շենքը կունենա 46 հարկ և 1986 մ բարձրություն, սակայն ավարտի պահին բարձրությունը կարող է ավելանալ։ Համաձայն նախագծի՝ շենքում կլինի 164 բնակարան, որոնցից յուրաքանչյուրը կունենա 213 քմ տարածք։

 

«Մեր նախագծի հիմնական նպատակը բնակտարածք կառուցելն է, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն ձուլվել շրջակա միջավայրին, այլև նպաստել դրա պահպանմանը»,- ասել է Clearpoint Residencies-ի գլխավոր ճարտարապետ Միլրոյ Պերերան։

Полностью экологическое здание появится в Котте в 2016 году (иллюстрация Clearpoint Residencies).

Прямо на стенах здания будет процветать бурная зелёная растительность (иллюстрация Clearpoint Residencies).

Здание рассчитано на 164 квартиры, в каждой из которых по 213 квадратных метров площади (иллюстрация Clearpoint Residencies).

 

Նույն շարքից