Հասարակություն 

Մուսուլմաններին արգելվել է բնակություն հաստատել Մարսի վրա

Մուսուլման հոգևորականներն արձակել են նոր ֆաթվա (իրավական եզրակացություն՝ մահմեդական կանոնների և վարվելակերպի կամ արդարադատության վերաբերյալ), որը կոչ է անում մուսուլմաններին բնակություն չհաստատել Մարսի վրա՝ պատճառաբանելով, որ դա հակաիսլամական քայլ կլինի։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, ֆաթվան մասնավորապես ներկայացրել են Արաբական Միացյալ Էմիրությունների հոգևորականները՝ հաշվի առնելով վերջերս ամերիկյան Mars One ընկերության՝ Մարսի վրա մշտական բնակավայր ստեղծելու մասին հայտարարությունը։

 

Ֆաթվայի հեղինակների կարծիքով՝ «կարմիր մոլորակ» տեղափոխվելը համարժեք է մարդասպանության կամ ինքնասպանության, ինչն իսլամը կտրուկ դատապարտում է։

 

«Դեպի Մարս ուղևորությունն ուղղակի վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար, և իսլամի կողմից ընկալվում է որպես ինքնասպանության փորձ»,-նշվում է ֆաթվայում։

 

Բրիտանական պարբերականը հավելում է, որ Mars One-ի ծրագրին մասնակցելու համար դիմած 200.000 մարդկանցից 500-ը մուսուլմաններ են։

Նույն շարքից