Հասարակություն 

Մինսկում երեկ ավարտվել է Դ. Բրոնշտեյնի հուշամրցաշարը

Մինսկում երեկ ավարտվել է Դ. Բրոնշտեյնի հուշամրցաշարը: Հայաստանը ներկայանցող շախմատիստներից առավել հաջող խաղ է ցուցադրել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բաժանել 4-ից 9-րդ տեղերը: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 6-ական միավոր: Ուրախությամբ նշենք նաև, որ երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը լրացրել է միջազգային վարպետի իր 3-րդ նորման և առաջիկա կոնգրեսի ժամանակ ՖԻԴԵ-ն մեր շախմատիստին կշնորհի կոչումը: Մեծ հաջողության է հասել Արտաշատ քաղաքի բնակիչ, 13-ամյա Հայկ Մարտիրոսյանը, որը լրացրել է միջազգային վարպետի իր 1-ին նորման: Իսկ ահա երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը և բելգիաբնակ հայազգի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը լրացրել են գրոսմայստերի նորմա: Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորում է վերոնշյալ մեր բոլոր շախմատիստներին և ցանկանում նորանոր նվաճումներ:

Նույն շարքից