Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն:
Ըստ տեղեկությունների՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու:
Մանրամասն՝ shamshyan.com