Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

«Պատգամավորների» հերթական հակահասարակական գործնեությունը

Աշոտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի ավտոմեքենաների տեխզնման անցկացումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ: Կողմ՝ 21, դեմ՝ 44, երկու ձեռնպահ քվեարկության արդյունքում որոշումը չնդունվեց:
Սա հերթական փաստացի ապացույցն է, որ մեր պատգամավորների գերակշիռ մասը ԱԺ-ում «պլանշետով» խաղ անելուց, իրար հայհոյելուց և սեփական շահերից բխող օրինագծերին կողմ քվեարկելուց բացի, ուրիշ ոչինչ չեն անում:

Տեսեք մենք ՊԱՐՏԱԴԻՐ կերպով վճարում ենք ինչ-որ թղթի համար, որը «Տեխզննաման կտորն» է կոչվում և անգամ չգիտենք, թե ո՞ւր է գնում այդ գումարները կամ ո՞ւմ գրպանում է հանգրվանում և եթե պարտադիր է, ապա որևէ խնդրի դեպքում ո՞վ և որքան կփոխհատուցի մեր կողմից կրած վնասը: Խոսքս ավելի պատկերավոր դարձնելու համար, օրինակ բերեմ ԱՊՊԱ-ն: Մենք ՊԱՐՏԱԴԻՐ կերպով վճարում ենք ինչ-որ կտրոնի համար, բայց վթարի դեպքում ընկերությունը փոխատուցում է մեր վնասը, այսինքն կա տրամաբանություն: Հիմա ես ինչի՞ համար վճարեմ տեխզննման կտրոնի համար, եթե դրանից ինչ-որ ակնկալիք չունեմ: Առաջարկված օրինագծի փոփոխմանը կողմ քվեարկեիք հարգելի պատգամավորներ, որ ասենք գոնե 3 տարին մեկ էլի անիմաստ հարստացնեինք ինչ-որ մեկին:

Հ.Գ. Կիսանախագահական կառավարման համակարգը ուզում եք փոխեք խորհրդարանականով, ես որ բանից անտեղյակ քաղաքացի լինեմ, մենակ այն, որ նմանատիպ գործելաոճով մարդկանց՝ «պատգամավորների» պետք է տեսնեմ երկրիս և մասնակի իմ ապագայի հարցերով «զբաղվող», պարզ չի, որ առանց տատանվելու բացասական եմ տրամադրվելու փոփոխությունների հետ կապված:

Հ.Գ.Գ. Խոսքը վերաբերվում է ոչ բոլոր պատգամավորներին:

Նույն շարքից