Հայաստան Քաղաքական 

Իմ կենսագրության մեջ մի տեղավորվեք. այնտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա» (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ չվարկաբեկել «Ոչ»-ի քարոզարշավը եւ հանգիստ թողնել ՀՀՇ կենսագրությունը. «Գրագիտության դասեր մի տվեք մեզ, ուզո՞ւմ եք երկու ժամ ես դասախոսություն կարդամ՝ ձեր ներկայացրած Սահմանադրության անընդունելի դրույթների մասին: Ձեր «Այո»-ն գովազդեք՝ օրենքները նորմալ պահպանելով: Ուզո՞ւմ եք վարկաբեկել «Ոչ»-ը, մոռացեք մեր կենսագրությունը. կարծես թե ձեր կենսագրությունն էլ սկսվում է 1998թ.»:

«Իմ կենսագրության մեջ մի տեղավորվեք. այնտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա: «Ոչ»-ին ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում, սակայն ձեր խոսքից հետո կդարձնեմ: Մի վիրավորվեք անտեղի տեղը: Մի համեմատվեք որեւէ մեկի գործունեության հետ, առավելեւս դուք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ն սկսեց քննարկել 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Այն շուրջ 90 րոպե պետք է ներկայացնի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նույն շարքից