Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եթե Դանիայում կա 23 ծառայողական ավտոմեքենա, ապա Հայաստանում 1073:
Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, հարցրեց, թե ինչու է 2016 թ, բյուջեն 2015-ից պակաս շուրջ 8 մլրդ, դրամով, սակայն նույն համեմատության մեջ ավելացված է ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 83 ծառայողական մեքենաներով:
«Եվ վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ 2016 թվականին Հայաստանում լինելու է 1072 ծառայողական մեքենա, մեր բյուջեն 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ է, Դանիայում օրինակ, կա 23 ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ Դանիայում բյուջեն 335 միլիարդ դոլար է: Ձեր մեկնաբանությունը էս իրավիճակների վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ով չի հասկանում այս մեքենաների ավելացումը, երբ կես դրույքով աշխատող գիտնականների հավելավճարները կրճատվում են:
Ի պատասխան՝ Գագիկ Խաչատրյանն առաջարկեց Դանիայի հետ համեմատվելու դեպքում համեմատվել բոլոր պարամետրերով: Դանիայում ինչ իրողություններ են, Դանիայի պետական պաշտոնյաներն ինչ դրության մեջ են:
«Մենք առաջին էտապում, երբ մեքենաների կտրոններն էինք թողարկում մեր համար շատ կարևոր էր, որ դրանք չկեղծվեն: Եվ դրա համար մրցույթ անցկացրեցինք, այն մարդիկ, ովքեր մասնակցեցին մրցույթին, պատահականությամբ բնակվում են հենց մեր շենքում և իրենք առաջարկեցին էդ մոդելը, որը մեզ համար ընդունելի էր: Հետագայում, Դուք կարող եք խորանալ։ Ուզում եմ անկեղծ ասել ու նաև հաշվարկներ կան, որ 10 միլիոն դոլարի շահույթ ունի այդ ընկերությունը»,– ասաց նա։