Հասարակություն 

ԵՄ-ն այսօր նշում է «Ռուբիկ-կուբիկի» 40-ամյակը

Եվրամիությունը նշում է «Ռուբիկ-կուբիկի» (Ռուբիկի խորանարդ) ստեղծման 40-ամյակը՝ որպես եվրոպական հնարամտության համաշխարհային խորհրդանիշ։

 

Ինչպես հայտնում է «Ուկրինֆորմը», այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ուրբաթ Բրյուսելում հանրահայտ գլուխկոտրուկի ստեղծողի՝ հունգարացի պրոֆեսոր Էռնո Ռուբիկի հետ հանդիպմանը։

 

«Մենք այսօր նշում ենք այս չհնացող խաղալիքի 40-ամյակը, որը դարձել է եվրոպական հնարամտության խորհրդանիշն աշխարհում»,- ասել է Բառոզուն։

 

Քաղաքական գործչի վստահեցմամբ՝ «Ռուբիկ-կուբիկը» հիշեցնում է եվրոպացիներին, որ նրանք ունեն տաղանդ, գիտելիքներ՝ եվրոպական տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար։

 

1974-ին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Ռուբիկը հորինեց մեխանիկական գլուխկոտրուկ, որն աշխարհում հայտնի դարձավ որպես «Ռուբիկ- կուբիկ»։

Նույն շարքից