ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ռեալիթի շոուն թողել և եկել է խորհրդարան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բագրատյանը ևս մասնակցում էր Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ռեալիթի-շոուին. Բագրատյանը «Ոչ»-ի կողմնակիցն է:
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ ռեալիթի շոուին. «Իմ կարծիքով գալիս է այն մասսան, որը իշխանության հետ է կապված և փոխում է իր կարծիքը»:
Այն հարցին, թե Ի՞նչ դրական բան կարող է արձանագրել, Բագրատյանը պատասխանեց. «Դրական բանն այն է, որ արգումենտացիա չկա, որ թվում էր, թե ինչ-որ մի փաստաթուղթ էր ներկայացվում»: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը ներկայացնում է «Ոչ»-ի տեսակետը:
Այն հարցին, թե քննադատվեց «Ոչ»-ի կողմնակիցների մասնակցությունն այս շոուին, Հրանտ Բագրատյանն ասաց, թե քննադատում են նրանք, ովքեր չեն կարող մասնակցել այդ ռեալիթի շոուին: Իսկ, թե՝ նորից կգնա՞ մարզեր՝ մաս կազմելու ռեալիթի շոուին՝ Բագրատյանը չնշեց, կտրուկ պատասխանելով՝ «քեզ ինչ»: