Հայաստան Տնտեսություն 

ՀՀ 2016–ի բյուջեի համար կանխատեսվում է եկամուտներ 1 տրիլիոն 183 միլիարդ դրամի չափով. ՀՀ Ֆինանսների նախարար

ՀՀ 2016–ի բյուջեի համար կանխատեսվում է եկամուտներ 1 տրիլիոն 183 միլիարդ դրամի չափով, այս մասին հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ 2015-ի համեմատ այն պակաս է շուրջ 10 միլիարդ դրամով:

«Եկամտային քաղաքականությունը, իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ ԱԺ-քննարկմանը ներկայացել առավել հավակնոտ, առկա խնդիրների առումով ավելի համարձակ, և ավելի մեծ հնարավորություններով պետական բյուջեի նախագիծ, գաղտնիք չէ, որ նման հնարավորությունները պայմանավորված են յուրաքանչյուր տարվա եկամուտների մասով, այդ առումով թեև վերջին 8 տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտները բազմապատկվել են 500 միլիարդից հասնելով մեկ տրիլիոն 100 միլիարդից ավելի, դժվար է պատկերացնել, որ տարվա ֆինանաստնտեսական ցուցանիշների կանխատեսումները, հնարավորությունն են ընձեռում լուծել մեր բոլոր խնդիրները»,- ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝  օտարերկրյա ներդրումների ընթացիկ ծավալները, արտերկրից և հատկապես ՌԴ-ից ստացվող դրամական տրանսֆերտների մակարդակը, երկրի ներսում ձևավորված վճարունակ պահանաջարկի մեծությունը, հետևաբար, տնտեսական ակտիվության նվազումը չեն նպաստում լրացուցիչ հարկային եկամուտների ապահովանը: Ինչն էլ թույլ չի տալիս կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, հաջողությամբ սպասարկել արտաքին պարտքը, առավել մեծ չափով ընդլայնել սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական իրականացվող ծրագրերի շրջանակը:

Գագիկ Խաչատրյանը ասաց, որ բյուջեի ձևավորման առումով ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկերը՝ 95,4 տոկոսի չափով, իսկ արտաքին մնացած մասն արտաքին փոխառություններն ու դրամաշնորհները: Մասնավորապես, դրանց թվում է ԵՄ Եվրոպական հարևանության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության ծրագրերը՝ շուրջ 13 միլիարդ դրամի չափով:

Նույն շարքից