Լուսանկարչուհի Ռեյչլ Սուսմանը տասնյակ տարիներ ճամփորդել է աշխարհով մեկ` մոլորակի ամենահին բնական «ապրող օրգանիզմները» բացահայտելու համար:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը` Կալիֆորնիայի «Մոհավե» անապատից մինչև Ավստրալիայի չբնակեցված շրջաններ և Գրենլանդիայի սառցե դաշտեր ճամփորդելով` Ռեյչլը լուսանկարել է հնագույն կյանքի ձևերը, որոնք կարողացել են գոյատևել ժամանակների ընթացքում` դիմակայելով մոլորակային փոփոխություններին: Դրանց թվում են Յուտա նահանգում աճող 80000-ամյա պատմություն ունեցող կաղամախի ծառատեսակը և 43000-ամյա ինքն իրեն աճող թփերը Թասմանիայում:
1. La Llareta
2000 տարուց ավել պատմություն ունեցող այս մամռապատ ժայռի տեսք ունեցող իրը իրականում շատ խիտ, ծաղկող թուփ է, որը աճում է Չիլիի Ատակամա անապատի բարձրադիր վայրերում:

2. Pafuri Baobab
2000-ամյա բաոբաբն աճում է Հարավային Աֆրիկայի «Կրյուգեր» ազգային պարկում: Այս բաոբաբները փափուկ են դառնում կենտրոնական մասում: Ծառի վրա աճելու ընթացքում խոռոչներ են առաջանում, որոնք բնական ապաստարան են հանդիսանում կենդանիների համար:

3. Spruce Gran Picea
9550-ամյա ծառն ասես արտացոլում է կլիմայական փոփոխությունների պատկերը: Գետնին մոտ աճող ճյուղերն աճում են նույն կերպ` 9500 տարի շարունակ, իսկ նորերը, որոնք աճում են կենտրոնական հատվածում, ընդամենը 50 տարեկան են, որոնք սկսել են աճել համաշխարհային տաքացման հետևանքով` Շվեդիայի արևմտյան լեռնային սարահարթերում:

4. Mojave Yucca
12000 տարվա պատմություն ունեցող կրեոզոտային թուփը և Մոհավյան յուկան (արմավաշուշան) երկուսն էլ յուրատեսակ շրջանաձև կառուցվածք ունեն` ցողունից դեպի դուրս աճելով:
.gif)
5. Stromatolites
Ավստրալիայի արևմտյան շրջաններում ապրող 2-3000-ամյա կենսաբանական և երկրաբանական օրգանիզմները կապված են եղել մոլորակի օքսիգենացման հետ` դեռևս 3.5 մլրդ տարի առաջ:

6. Huon Pine
Թասմանիայի լեռներում աճող Հուանյան սոճին 10500 տարեկան է: Հրդեհը ոչնչացրել է Հունյան սոճիների անտառի մեծ մասը, սակայն զգալի մաս փրկվել է: Դրանց տարիքը բացահայտվել է մոտակա լճի հատակին հայտնաբերված հնագույն փոշու և բնածուխի շնորհիվ:

7. Antarctic Moss
5500-ամյա բևեռային մամուռն աճում է Անտարկտիկայի Elephant Island կղզում:

8. Welwitschia Mirabilis
Welwitschia Mirabilis-ը 2000-ամյա պարզունակ փշատերև ծառ է, որը գոյատևում է Նամիբիայի և Անգոլայի առափնյա տարածքներում, որտեղ ծովից եկող խոնավությունը հասնում է անապատին:

9. Bristlecone Pine
Կալիֆորնիայի Bristlecone սոճիները միասնական աճող հնագույն օրգանիզմներն են ողջ աշխարհում, որոնք ավելի քան 5000 տարվա պատմություն ունեն:

10. Posidonia Oceania Seagrass
Բալեարյան կղզիների Posidonia Seagrass օվկիանոսյան մարգագետինն առաջին անգամ արմատներ է գցել 100 000 տարի առաջ: Այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության ներքո:
