Հասարակություն 

Վանի Վարագավանքի սեփականատերը հրաժարվել է Haberturk-ի խմբագրի պաշտոնից

Թուրքական հայտնի Haberturk պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը հայտարարել է, որ հրաժարվել է գլխավոր խմբագրի պարտականությունից։

Թուրքական Sozcu պաբերականի փոխանցմամբ՝ 5 տարի Haberturk պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարվելուց հետո հայտարարել է, թե շարունակելու է թերթում մնալ միայն որպես սյունակագիր։

Ֆաթիհ Ալթայլը մեծ սկանդալի մեջ էր հայտնվել Էրդողանի եւ Haberturk պարբերականի սեփականատեր Ֆաթիհ Սարաչի գաղտնալսված հեռախոսազրույցները ինտերնետում հայտնվելուց հետո, երբ նրան սկսել են անվանել. «Ալո, Ֆաթիհ»։

Ֆաթիհ Ալթայլը Վանի հայտնի Վարագավանքի սեփականատերն է։

Նույն շարքից