Հասարակություն Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

Ո՞վ է փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

analitik.am

Տեսանյութում փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդ ալ-Համիդ Աբաաուդն է՝ 27-ամյա Բելգիայի քաղաքացի, ծագումով մարոկացի արաբ: Նա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ամենահայտնի դահիճներից է: Հետաքննության տվյալներով՝ բելգիացի իսլամականը մինչև վերջին պահն անմիջական կապ է ունեցել հարձակման մասնակիցների հետ:

Աբաաուդի անունը եվրոպական անվտանգության ծառայությունների կողմից առաջին անգամ շրջանառվել է դեռևս ընթացիկ տարվա հունվարին՝ կապված Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կանխված ահաբեկչությունների շարքի նախապատրաստման հետ. նշված դեպքում ևս բելգիացի իսլամականը դրանց կազմակերպիչն ու ֆինանսավորողն էր:

Ինչ խոսք, վարկածները դեռ նախնական են, մինչդեռ փարիզյան ահաբեկչություններին ԻՊ-ի մասնակցության իրողությունը, կարծես, ավելի ու ավելի հաստատուն է դառնում...

https://youtu.be/QI04mhfpNSM

Նույն շարքից