Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը եւ 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչեւ -4 աստիճան, հողի մակերեւույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը եւ 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ:
Հանրապետության տարածքում՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Քամին հյուսիս-արեւմտյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:
«Հայպերտհիդրոմետի» տվյալներով, Երեւանում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +3+5, ցերեկը՝ +2+4 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2-7,
Կոտայքում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ -2-7,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ -2-7,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1-6,
Տավուշում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ -2+2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ -2-7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ 0+3,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +2+4,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +1+4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ 0-3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +1+4: