Motorhead ռոք խումբը և երաժիշտ Մերիլին Մենսոնը չեղյալ են հայտարարել Փարիզում իրենց համերգները` տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին գրված է Fabebook-ի նրանց պաշտոնական էջերում, հայտնում է Lenta.ru-ն:
«Մենք ստիպված հետաձգում ենք համերգը մինչև հունվար: Այժմ որոշում ենք օրը և մանրամասնություններով կկիսվենք որքան հնարավոր է՝ շուտ»,- գրված է Motorhead-ի Facebook-ի էջում:
«Նկատի ունենալով Փարիզում տեղի ունեցած դեպքերը՝ Մերիլին Մենսոնի համերգը, որը նշանակված էր նոյեմբերի 16-ին Փարիզի Le Zenith-ում, չեղյալ է հայտարարվել: Մերիլին Մենսոնը շրջագայությունը կվերսկսի Բրյուսելում նոյեմբերի 18-ից»,- նշված է Մենսոնի էջում:
Ֆրանսիայի մայրաքաղաքում իրենց համերգները չեղյալ են հայտարարել նաև U2 և Foo Fighters խմբերը: