Հարավային Կորեայի մայրաքաղաքում շաբաթ օրը բացվել է սակուրայի ծաղկման փառատոնը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Այս տարի սակուրան սովորականից շուտ է ծաղկել՝ տաք եղանակով պայմանավորված։ Վերջին օրերին Սեուլում ջերմաստիճանը հասել է մինչեւ 24 աստիճանի, ինչը 8-11 աստիճանով բարձր է մարտի վերջին օրերի միջին ջերմաստիճանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս տարի փառատոնը կսկսվի 13 օր շուտ, իսկ անցյալ տարի սակուրայի ծաղկման փառատոնը Սեուլում բացվել էր այս գարնանից 18 օր ուշ: Ըստ գործակալության՝ սակուրան այս տարի սակուրան ծաղկել էր մարտին՝ 1922թ. ի վեր առաջին անգամ:
Փառատոնի գլխավոր տարածքը, ինչպես եւ նախորդ տարիներին, կդառնա Հանգան գետի ափին գտնվող Յոյիդո այգին: