Շրի Լանկայում հանգստյան օրերին տեղի ունեցած հեղեղներից տուժել է 80 հազար մարդ, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց բնակարանները։
Փրկարարների թիմերը Շրի Լանկայի ամենից շատ տուժած վայրերում փրկարարական աշխատանքներ են իրականացնում։
Շրի Լանկայի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխանցմամբ՝ ամենից շատ տուժել են երկրի հյուսիսային շրջանները: