Հայաստան Քաղաքական 

Վարչապետն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:

Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում այսօր բացված ցավակցությունների գրքում:

Նույն շարքից