Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հաշվի առնելով, «Շոուսթար Պրոդաքշըն»-ը, «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են հետաձգել Երևանում նոյեմբերի 20-ին կայանալիք «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը:
Այս մասին հայտնում են «Շոուսթար Պրոդաքշըն»-ից:
Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ:
«Շոուսթար Պրոդաքշընը» տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար: