Հասարակություն 

Կրետե կղզու ափերի մոտ աղետի է ենթարկվել 400 անօրինական ներգաղթյալի տեղափոխող նավը

Հունաստանի առափնյա անվտանգության ծառայությունը Կրետե կղզու ափերի մոտ աղետի ենթարկված նավի 400 անօրինական ներգաղթյալների փրկարարական գործողություն է իրականացնում, գրում է Russia Today-ը։

 

Տագնապի ահազանգը ստացվել է կիրակի ուշ երեկոյան 32-մետրանոց նավից: Նավում ներգաղթյալների հստակ թիվը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ նրանք մոտ 400-ն են: Վտանգ, որ նավը կխորտակվի, չկա:

 

Դեպքի վայր է մեկնել երկու բեռնատար նավ, օգնություն է ցուցաբերում նաև ամերիկյան ռազմական նավը: Պիրեյի նավահանգստից դուրս են եկել հունական նավեր։ Ներգաղթյալներին տեղափոխում են այդ նավեր:

Նույն շարքից