Հանրահայտ ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը ցավակցել է հայ ժողովրդին Սիրիայի Քեսաբ ավանի դեպքերի հետ կապված: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- գրել է Բեզռուկովը:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հայտնի դերասան, շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը Twitter-ի իր միկրոբլոգում միացել է ի պաշտպանություն Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի սկսված արշավին։