Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման բողոքի երթի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ:
Երթի մասնակիցների մի մասը մայթից դուրս եկավ փողոցի երթեւեկելի մաս, նրանց փողոցից ուժով հեռացրին ոստիկանները, քաշքշուք տեղի ունեցավ եւ երթի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին:
Ֆուտբոլասերները վանկարկում են «Պատասխան» և «Ֆուտբոլ ենք ուզում»:
Հիշեցնենք, որ ՖԱՖ ակտիվիստների ներկայացրած երեք պահանջների թվում էին` բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու արատավոր պրակտիկայի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
Երկրպագուներն այժմ ՀՖՖ շենքի մոտ սպասում են ֆեդերացիայի նախագահի կամ ներկայացուցչի պատասխանին։ Որոշ ֆուտբոլասերներ պահանջում են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։