Մեծ Բրիտանիայում այս կիրակի նշվել է Մայրերի տոնը, որի ժամանակ երկրում սպառվում են շատ մեծ քանակությամբ ծաղիկներ։ Marks & Spencer ընկերությունը տոնի առթիվ ներկայացրել է յուրահատուկ ծաղկեփնջեր, որոնք ամենևին էլ հարկավոր չէ ջրի մեջ դնել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ենթադրվում է, որ տոնի և դրան հաջորդած 2 օրվա ընթացքում «խելացի» ծաղկեփնջերը հնարավորություն կտան խնայել 50.000 լ ջուր, իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը կկազմի 500.000 լ։
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ծաղկեփնջերը նախքան առաքումը փաթեթավորվում են Modified Atmosphere Packaging տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս բույսերը թարմ պահել՝ դուրս մղելով թթվածինը։ Դրա շնորհիվ ածխածնի երկօքսիդի քանակն ավելանում է՝ դանդաղեցնելով ծաղիկների բացվելու ու թառամելու գործընթացը։