Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունները և Եգիպտոսում ռուսական Airbus-321 ինքնաթիռի աղետն «ունեն այն նշանները», որ դրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն են:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր Վաշինգոտնում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը:
Նրա խոսքով, երկու ողբերգությունների մեղավորների վերաբերյալ առայժմ վերջնական եզրակացություններ չեն արվել:
ԿՀՎ-ի ղեկավարը կարծում է, որ այժմ անհրաժեշտ է աշխարհի տարբեր երկրների հատուկ և ուժային կառույցների «աննախադեպ համագործակցությունը»: