ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Անթալիայում Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն միավորում է իր ջանքերը Ֆրանսիայի հետ` «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Newsru.com-ի հաղորդմամբ` Օբաման ընդգծել է, թե ԻՊ-ն չի ներկայացնում իսլամը, քանի որ նրանցից տուժածների` փախստականների մեծ մասը հենց մուսուլմաններ են: Օբաման նաև կոչ է արել մյուս առաջնորդներին` «միավորելու ռեսուրսները»` ԻՊ-ի դեմ պայքարում: