Հայտնի դերասան, շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը Twitter-ի իր միկրոբլոգում միացել է ի պաշտպանություն Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի սկսված արշավին։
Գալուստյանը #Savekessab լուսանկար է տեղադրել Instagram-ում և ակտիվորեն Քեսաբի մասին նյութեր և թվիթներ է տարածում։
Իր միկրոբլոգում Գալուստյանը հրապարակել է Քիմ Քարդաշյանի, լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի գրառումները, ինչպես նաև տարածել է քեսաբահայության կոչը ողջ աշխարհի հայերին։
Քեսաբի փրկությանն ուղղված համացանցային ակցիային միացել են ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, երգիչ Արմենչիկը, դերասան Հայկ Մարությանը, իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և այլ հայտնիներ։