Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունները նախապատարաստվել են Բելգիայում, տեղեկացնում է Reuters-ը:
«Ահաբեկչությունները ծրագրվել են Սիրիայում, իսկ նախապատրաստվել են Բելգիայում»,- ասել է նա:
Օլանդը այդ հայտարարությունը արել է Ֆրանսիայի Կոնգրեսում ունեցած իր ելույթի շրջանակներում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բելգիայի դաշնային դատախազությունն ահաբեկչության մասնակցության հարցով մեղադրանք է ներկայացրել իր երկու քաղաքացիներին: