Հասարակություն 

Իռլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը

Նոյեմբերի 16-ից Իռլանդիայում միասեռ զույգերը հնարավորություն են ստացել պաշտոնապես ամուսնանալու, հայտնում է korrespondent.net-ը: Օրենդրությունում փոփոխություններն արվել են մայիսյան հանրաքվեից հետո, որի մասնակիցների մեծ մասը քվեարկել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:

Նոյեմբերի 16-ից երկրում կընդունվեն նաև արտասահմանում գրանցված նույնասեռ ամուսնությունները:

Իռլանդիայի օրենսդրության համաձայն՝ զույգերը պետք է ամուսնանալու մտադրության մասին հայտարարեն 3 ամիս շուտ:

Սակայն քաղաքացիական զուգընկերությամբ միասին ապրող միասեռ զույգերը կկարողանան ամուսնանալ պաշտանապես տեղեկացնելուց մի քանի օր անց:

Քաղաքացիական զուգընկերությունը միասեռ զույգերի հարաբերությունների ձևակերպման իրավաբանական ձև է, որը գործում է 2011 թվականից:

Նույն շարքից