Բիզնես Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» ԲԿ-ն շուտով նոր մասնաշենք կունենա, «վեռտալյոտն» էլ՝ մյուս տարի. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։ ««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,– երեկ մեր լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական և այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաև առողջապահական հիմնարկ է պահում։ Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից։

Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի և որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից