Հայաստան Քաղաքական Հասարակություն Մամուլի տեսություն 

Բրիտանացիները գտել են Հայաստանի փրկության բանալին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բիրիտանացի գիտնականները վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը փոփոխվում է՝ կախված նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում:

Գիտնականները նաեւ եզրահանգել են, որ անձնական ազնվությունը կարեւոր դեր է խաղում միայն երկրի ժամանակակից տնտեսական զարգացման սկզբում, իսկ այնուհետեւ պաշտոնական պայմանավորվածությունները եւ օրենքները նվազեցնում են դրա պահանջը: Անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականները խնդրել են 15 երկրների 1500 կամավորների անցնել առցանց-հարցում, որի արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ որոշ երկրներում անազնվության պատճառը նրանց մշակույթն է: Միաժամանակ, ամենաանազնիվ երկրները եղել են ամենաաղքատները:

Ափսոս, այս հետազոտության մեջ Հայաստանն ընդգրկված չի եղել, քանի որ ընդգրկված լինելու դեպքում շատ ավելի արտահայտիչ կդառնային եզրահանգումները, որ անազնվությունը բխում է մշակույթից, եւ ամենակարեւորը՝ որ անազնիվ երկրները չեն կարող հարուստ լինել: Հայաստանն իսկապես ունի ազնվության լրջագույն դեֆիցիտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման ու քաղաքական համակարգերից՝ մինչեւ մշակույթ, սպորտ… մի խոսքով, մեր կյանքն ամբողջությամբ հիմնված է անազնվության վրա: Դրա համար էլ մենք աղքատ ենք:

Չնայած հասարակության առանձին ներկայացուցիչներ անասելի չափով հարուստ են, սակայն Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունն էլ՝ որպես հանրույթ, նույն չափով աղքատ է: Որովհետեւ, ինչպես այս հետազոտության մեկ այլ եզրահանգումից է բխում, պաշտոնական պայմանավորվածությունները եւ օրենքները նվազեցնում են ազնվության պահանջը: Ասել է թե, եթե սահմանադրությունը, օրենքներն ու օրինական այլ ինստիտուտներն ամբողջությամբ գործում են, ազնվության անհրաժեշտությունը, ըստ էության, վերանում է:

 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից