Հասարակություն 

«Օգնենք սիրիահայությանը».Կոչ կազմակերպություններին

Հաշվի առնելով Սիրիայում մեր հայրենակիցների ծանրագույն վիճակը «Անալիտիկ» կենտրոնը նախաձեռնել  է «Օգնենք սիրիահայությանը» նախագիծը, որի շրջանակներում կոչ է արվում ՀՀ-ում գործող կազմակերպություններին իրենց եկամտի որոշ մասը տրամադրել հատուկ սիրիահայությանը՝ մասնավորապես քեսաբայահությանը,  օգնություն տրամադրելու համար բացված ֆոնդին:


Հստակ գիտակցելով, որ ՀՀ-ում կազմակերպությունները նույնպես ունեն բավականին խնդիրներ «Անալիտիկ» կենտրոնն իր բոլոր ռեսուրսներով բարձր զեղչային  քաղաքականություն կկիրառի այն կազմակերպությունների նկատմամբ, ովքեր կմասնացեն բարեգործական նախագծին:


Կոչ ենք անում հստակ գիտակցել պահի լրջությունը, քանզի, եթե այսօր վտանգված է Սիրիայում բնակվող հայության կյանքը, ապա աշխարհում ոչ մի հայ հետագայում չի կարող ապահովագրված լինել նման  վտանգից: Մենք պետք է ազգովի պայքարենք մեր հայրենակիցների իրավունքների համար՝ բոլոր հնարավոր ձևերով աջակցելով նրանց: Նախագծի ամբողջ ընթացը կլուսաբանվի, ինչպես նաև կներկայացվի օրվա կտրվածքով ձեռք բերված առաջխաղացումները, և շաբաթվա կտրվածքով՝ ամբողջական հաշվետվություն:


Նախագծի աշխատելու մեխանիզմները նախ կքննարկվեն կազմակերպությունների հետ առանձին, ապա վերջնական ձևաչափը կներկայացվի հասարակությանը:  


Նախագծին միանալու համար կազմակերպությունները կարող են զանգահարել 098 74 21 34 հեռախոսահամարին կամ այցելել «Անալիտիկ» կենտրոն (Եզնիկ Կողբացի 39):


Հարգանքներով՝ «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյան

Նույն շարքից