Հասարակություն 

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Նույն շարքից