Մեծ Բրիտանիայում սկսել է գործել կիբերսպառնալիքներին դիմակայող Computer Emergency Response Team (CERT) ազգային ծառայությունը:
«CERT-ը կծանուցի, ազգային անվտանգության տեսանկյունից, կիբերսպառնալիքների մասին, ինչպես նաև կմշակի դրա դեմ պայքարի միջոցներ: Ծանուցումները կառնչվեն կառավարական և գիտական, ինչպես նաև արդյունաբերության ոլորտների սպառնալիքներին»,- ասվում է նոր կառույցի կայքում:
Այնուհանդերձ՝ CERT-ը ուժային կազմակերպություն չէ: Դրա դերը կայանում է միայն հատուկ ծառայությունների համակարգման և տեղեկատվության փոխանակման ապահովման մեջ: