Հասարակություն 

Հայտնաբերվել է Փարիզի ահաբեկչության մասնակիցներից մեկի Facebook-յան էջը. լուսանկարներ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ լուսանկարներում պատկերված երիտասարդն ուրբաթ երեկոյան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրենց պայթեցրած երեք հոգուց մեկն է եղել: Այժմ  հայտնաբերվել է նրա Facebook-յան էջը, որն արխիվացվել է: Այն գոյություն ունի 2011 թվականից:

Facebook-ի իր էջում նա հրապարակել է հրացանների, փողերի և կիսամերկ արևային լոգանք ընդունելու լուսանկարներ, գրում է The Daily Mail-ը:

Հադֆին, ով ծագումով Մարոկկոյից էր և բնակվում էր Բելգիայում, երեք ահաբեկիչներից մեկն է եղել, որոնք փորձել են, բայց բարեբախտաբար չեն կարողացել մարզադաշտ մտնել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Զոհվել է ավելի քան 100 մարդ:

46 47 48 49 50 51

Նույն շարքից