Քաղաքական Միջազգային 

Ալիևը պետք է դադարեցնի ակտիվիստների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ սենատոր

Contact.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի համանախագահ, սենատոր Բեն Կարդինը հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Արիֆ Յունուսին կալանքից ազատելու վերաբերյալ:

«Ես ողջունում եմ Արիֆ Յունուսի ազատ արձակումը՝ անարդար ձերբակալությունից ու դատապարտումից հետո: Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների անթույլատրելի վիճակի մասին: Ես անհանգստացած եմ, որ Արիֆ Յունուսի իրավական կարգավիճակը մնացել է նույնը՝ չնայած ազատ արձակմանը, ինչպես նաև խորապես մտահոգված եմ  նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի երկարատև ազատազրկման վճռով»,-ասել է սենատորը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեն Կարդինը նաև կարևորել է և պնդել Ադրբեջանում օրենքի գերակայության լիիրավ վերականգնման ու Յունուս ամուսինների մեղադրանքները չեղարկելու հարցը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները»,-ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից