Աշխարհի ամենաանորսալի կենդանիներից երկուսը պատկերված են այս լուսանկարում, սակայն նրանք այնքան լավ են քողարկվել բնապատկերում, որ շատ դժվար է նկատել նրանց:
Ինչպես ներկայացնում է Metro News-ը` մոտեցված պատկերում պարզ է դառնում, թե ինչու է այդքան դժվար վայրի բնության գրկում նկատել ճերմակ ընձառյուծին:
Այս երկու մեծ «կատուներն» իսկապես քողարկման վարպետներ են դառնում տվյալ թերթաքարային ժայռերի միջավայրում, այնպես, որ անզեն աչքով հնարավոր չէ նկատել նրանց: Վայրի բնյության լուսանկարիչ Դևիդ Ջեքինսին կյանքում մեկ անգամ է հաջողվել լուսանկարել այս երկու ընձառյուծներին:
41-ամյա իռլանդացին այս հոյակապ լուսանկարները պատկերել է Հնդկաստանի Հիմալայներում:

