РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Անձնական իրերի և ինքնաթիռի մասերի հետազոտությունը, ինչպես նաև փորձաքննությունը բացահայտել են A321 օդանավում պայթուցիկ նյութի հետքեր»,- հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։
Նա հավելել է, որ ինքնաթիռում գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է մոտ 1 կգ։
A321 օդանավում ահաբեկչության մեջ մեղավորները կգտնվեղ և կպատժվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հատնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք նրանց որոնելու ենք ամենուր, որտեղ էլ որ նրանք թաքնվեն։ Մենք կգտնենք նրանց երկրագնդի ցանկացած կետում և խիստ կպատժենք»,- ասել է Պուտինը։